Govazd Head

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդային վահանակը։
Զանգահարել՝ ցց ցց ցց ցց
Գրել՝ kima.mail.ru

четверг, 23 января 2014 г.

Ոչ ոք չի ասում, էլի…


Երբ երկամյա ընդմիջումից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է Ալիեւի հետ ու չի խոսում կացնով քնած հային սպանող սաֆարովի արտահանձնման մասին, հակառակը՝ գոհունակությամբ հայտարարում է, որ հանդիպումը «լավ» է գնահատում…Այսքանից հետո ի՞նչ էիք սպասում…
Իհարկե, պետք է վերջին օրերին կրակահերթերը սահմանում չդադարեին ու պետք է զոհվեր Արմեն Հովհաննիսյանը…
Կարեւորը՝ Ալիեւի հետ հանդիպումը Սարգսյանը «լավ» է գնահատում…

«Չէ՛, ախպեր ջան, շա՛տ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»

Հրանտ Մաթեւոսյանի «Կենդանին եւ մեռյալը» հրաշալի վիպակի հերոսը զննելով շրջապատն ու այնտեղ ապրող իր ուսանողական ընկերներին՝ վերջիններից մեկին ասում է. «Չէ՛, ախպեր ջան, դու շա՛տ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»:
Գույնզգույնը, որ տեխնիկական կրթություն ուներ՝ համ վեպ էր գրում, հա՛մ սցենար էր գրում, հա՛մ ֆիլմ էր նկարում, հա՛մ էլ ուզում էր ոտանավորներ գրել: Բայց սա ամենը չէ՝ միաժամանակ նկարում էր եւ նաեւ՝ փորձում էր ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ:
Այս իմաստով որքա՜ն «գույնզգույն» կգտնես մեր այսօրվա կառավարության մեջ: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը լիովին համապատասխանում է հիշյալ վիպակում նկատված «գույնզգույնի» կերպարին: Հա՛մ բանկիր է, հա՛մ կիթառահար, հա՛մ երգիչ հա՛մ վարչապետ, հա՛մ տերտեր, հա՛մ էլ «փիլիսոփա», ով ասում էր. «Չթողնենք, որ մարդիկ գնան ու մնան հեղափոխությո՞ւն անեն»:
«Գույնզգույններ» մեր իրականության մեջ շատ կան, ովքեր այսպես ասած՝ ամենինչագետ են:
Հիշենք թեկուզ «Արման Բաբաջանյան» կոչված «ֆենոմենին»: Նախնական կրթությամբ պետք է հոգեւորական դառնար, բայց դարձավ դասալիք, մատնիչ ու սուտասան: Միաժամանակ՝ զբաղվում է քարոզչությամբ, բնականաբար ո՛չ կրոնական բնույթի, այլ՝ իր եռանդուն քարոզչության շնորհիվ ամպհովանի է պահում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գլխին: Վարչապետական «գույնզգույնի» այս տեսակը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ դեռ շա՜տ հեռուն կգնա:
Կիմա Եղիազարյան